Պետդուման կողմ է, որ ԿԲ–ն օտարերկրյա ներդրումներ ունեցող բանկերի գործունեությունը սահմանափակելու իրավունք ունենա

20.09.2013 19:05
Պետդուման կողմ է, որ ԿԲ–ն օտարերկրյա ներդրումներ ունեցող բանկերի գործունեությունը սահմանափակելու իրավունք ունենա

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության օրենքը, որով Ռուսաստանի բանկին օտարերկրյա ներդրումներ ունեցող բանկերի գործունեությունը սահմանափակելու իրավունք է։ Նման միջոցներ կարող են կիրառվել այն դեպքում, եթե համապատասխան արտասահմանյան պետություններում ռուսական մասնակցությամբ բանկերի և ռուսական բանկերի մասնաճյուղերի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում դրանց ստեղծման և գործունեության ուղղությամբ, հաղորդում է РБК–ն։

Փոփոխությունները մտցվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» դաշնային օրենքում։

Փաստաթղթի բացատրագրում պարզաբանվում է, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) Ռուսաստանի միանալու վերաբերյալ բանակցությունների ընթացքում ՏՀԶԿ երկրների վրա փոխադարձության մասին դրույթները չտարածելու մասին որոշում է ընդունվել։ Նման փոխադարձ դրույթները նախատեսված չեն Կապիտալի շարժման ազատականացման օրենսգրքով և Ընթացիկ անտեսանելի գործառնությունների օրենսգրքով։ Օրինագիծն առաջարկում է փոխադարձության սկզբունքը պահպանել առանձին պետությունների նկատմամբ, բացառությամբ միջազգային կազմակերպությունների անդամ–երկրների, որոնք փոխադարձության սկզբունք չեն նախատեսում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև