Դվորկովիչը դեմ չէ, որ պաշտոնյաները հաշիվներ ունենան ՌԴ բանկերի արտասահմանյան մասնաճյուղերում

24.01.2013 15:03
Դվորկովիչը դեմ չէ, որ պաշտոնյաները հաշիվներ ունենան ՌԴ բանկերի արտասահմանյան մասնաճյուղերում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հնարավոր է համարում այն, որ կարող է պաշտոնյաներին հաշիվներ պահելու իրավունք տրվի ՌԴ բանկերի արտասահմանյան մասնաճյուղերում, եթե, իհարկե, պահպանվի թափանցիկությունը, հայտնում է Փրայմը։

«Գլխավորը թափանցիկությունն է։ Եթե նման որոշումը թույլ է տալիս թափանցիկություն ապահովել, իսկ ինչու՞ ոչ։ Սակայն կրկնում եմ` այդ հարցը իմ ձեռնահասության շրջանակում չէ»,– ասել է Դվորկովիչը լրագրողներին։

«Կարևոր է, որ եկամուտների և գույքի, ինչպես նաև եկամուտների խոշոր ծախսերի համապատասխանության մասին տեղեկությունները հասկանալի և թափանցիկ լինեն հասարակության համար»,– նշել է փոխվարչապետը։

Ըստ նրա, ֆինանսական գործիքները (որտեղ է հնարավոր գումար պահել, իսկ որտեղ` ոչ) կարելի է քննարկել Պետդումայում։

Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը` Պետդումային առաջարկելով քննարկել այդ հարցը։

Խնայբանկի ղեկավարն առավել արդյունավետ է համարում արտասահմանյան բանկերում պետական ծառայողների կողմից հաշիվների և ավանդների բացման արգելքի կիրառումը, որոնք ռուսական վարկային կազմակերպությունների դուստր բանկեր չեն։

Ինչպես ավելի ուշ պարզաբանել էր Սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության պետդումայի կոմիտեի նախագահ Վլադիմիր Պլիգինը, առաջարկվում է պաշտոնյաներին իրավունք տալ արտասահմանյան բանկում հաշիվ բացել, եթե այդ արտասահմանյան բանկերը վերահսկվում են ռուսական վարկային կազմակերպության կողմից, որը Ռուսաստանի Բանկի գլխավոր արտոնագիրն ունեն` բանկային գործառնություններ իրականացնելու համար։

Խնայբանկի առաջարկներում մատնանշվում է, որ դա կարող է լինել բաժնետոմսերի 75 տոկոսը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են ռուսական վարկային կազմակերպության կողմից։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև