Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերն օգոստոսին աճել են 6.3%` մինչև 27.9 մլրդ դրամ

06.10.2014 16:39
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերն օգոստոսին աճել են 6.3%` մինչև 27.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2014թ.–ի օգոստոսին, նախորդ ամսվա  համեմատ, ավելացել են 6.3 տոկոսով՝ կազմելով 27.9 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,48 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի 86.3 տոկոսը կամ շուրջ 24.12 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։

Երկարացված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 115.8 մլրդ դրամ՝ ավելանալով 2.7 տոկոսով, դրանցից 60.4 մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, կազմել է  1 739,2 միլիարդ դրամ՝ մայիսի համեմատ ավելանալով 1.25 տոկոսով։ Միաժամանակ, 1 084.2 մլն դրամի վարկային ներդրումները բաժին են ընկնում արտարժութային վարկերին։

2014 թվականի օգոստոսի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 1 883 մլրդ դրամ։ ($1 – 407,88 դրամ)—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև