Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

20.10.2014 19:23
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ–ն հոկտեմբերի 20–ին 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26204154 թողարկման պարտատոմսեր։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը 1 մլրդ 120 մլն դրամ է, որից մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 60 մլն դրամ:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.9910 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0217 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 482 931 565 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև