Հայաստանի ԿԲ-ն տեղաբաշխել է 500 մլն. դրամ ծավալով պետական կարճաժամկետ պարտատոմսեր

17.03.2014 14:10
Հայաստանի ԿԲ-ն տեղաբաշխել է 500 մլն. դրամ ծավալով պետական  կարճաժամկետ պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը մարտի 17-ին տեղաբաշխել է 500 մլն. դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT26159143 թողարկման 26 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսեր։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 877 մլն դրամ, որից մրցակցային` 852 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 25 մլն դրամ:

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 770 886 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9114 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0052 տոկոս: ($1 – 414,56 դրամ)։ –0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև