Հայաստանը ծրագրում է 2015թ.–ին 26.2 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ ստանալ

28.10.2014 14:19
Հայաստանը ծրագրում է 2015թ.–ին 26.2 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ծրագրում է 2015 թվականին արտասահմանյան պետություններից և միջազգային կառույցներից 26.2 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ ստանալ, երեքշաբթի հայտնեց Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովներում մեկնարկած պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

«Պաշտոնական դրամաշնորհների ծավալը ծրագրված է արդեն ձեռք բերված համաձայնագրերի կամ դոնորների հետ նախնական պայմանավորվածությունների հիման վրա»,– ասաց Սաֆարյանը։

Մասնավորապես, ըստ նրա, 2015 թվականին Հայաստանը ծրագրում է 20 մլն եվրո կամ 10.8 մլրդ դրամ դրամաշնորհային միջոցներ ստանալ «Եվրոպական հարևանության» քաղաքականության Հայաստան–ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակում։

Ըստ նրա, որպես պաշտոնական դրամաշնորհներ Հայաստանը կստանա 37.4 մլն դոլար կամ 15.4 մլրդ դրամ, որոնցից 16.1 մլն դոլարը կամ 6.6 մլրդ դրամը` Եվրամիության օժանդակությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, 3.7 մլն դոլարը կամ 1.5 մլրդ դրամը` Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, 5.8 մլն դոլար կամ 2.4 մլրդ դրամ` Զարգացման գերմանական բանկի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում։

Միաժամանակ նա նշեց, որ 8.7 մլն դոլարի կամ 3.6 մլրդ դրամի ստացումը Եվրոպական ներդրումային բանկից նախատեսվում է Հյուսիս–Հարավ ճանապարհի շինարարության ծրագրի շրջանակում։

Փոխնախարարի խոսքով` 2015 թվականին ծրագրվում է 2 մլն դոլարի կամ 0.8 մլրդ դրամի դրամաշնորհային միջոցներ ստանալ Դանիայի թագավորությունից` գյուղական հնարավորությունների ստեղծման համար և 1.1 մլն դոլարի կամ 0.5 մլրդ դրամի միջոցներ` այլ դրամաշնորհների գծով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև