Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for November 7th, 2014

    Անելիք Բանկի քարտապանները կարող են դրամական փոխանցումներ ստանալ առանց Բանկ այցելելու

    Friday, November 7th, 2014

    Այսուհետ Անելիք Բանկի բոլոր քարտապանները կարող են առանց Բանկ այցելելու դրամական փոխանցումներ ստանալ անմիջապես իրենց քարտային հաշվին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը

    Հայկական դրամը մեկ շաբաթում դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,8 տոկոսով և ռուբլու նկատմամբ ամրապնդվել է 10 տոկոսով

    Friday, November 7th, 2014

    Հայկական դրամն ընթացիկ շաբաթ` նոյեմբերի 3-ից 7-ը, գրանցում էր դոլարի նկատմամբ արժեզրկման վառ միտում: Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճեց 0,81 տոկոսով՝ 411,26 դրամից (հոկտեմբերի 31, ուրբաթ) դառնալով 414,6 դրամ (նոյեմբերի 7):

    Եվրապարտատոմսերը և ՌԴ–ի հետ գազային համաձայնագիրը կօգնեն Հայաստանի կառավարությանը նվազեցնել ֆինանսավորման աճող ճնշումների ռիսկը

    Friday, November 7th, 2014

    Եվրապարտատոմսերի տեղաբաշխումը և ՌԴ–ի հետ գազային համաձայնագիրը կօգնեն նվազեցնել աճող ճնշումների ռիսկը` կապված Հայաստանի կառավարությանը ֆինանսավորման
    և Հայաստանում էներգետիկ ծախսերի ավելացման հետ, ասվում է ԱՄՀ` Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների աճի տեմպերի հերթական հաշվետվությունում։

    Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը սեպտեմբերին նվազել են 0.83%–ով` մինչև 27.7 մլրդ դրամ

    Friday, November 7th, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2014թ.–ի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0.83 տոկոսով՝ կազմելով 27.69 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,46 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

    Եվրախումբն ապաարգելափակել է Կիպրոսին 350 մլն եվրոյի հատկացումը

    Friday, November 7th, 2014

    Բրյուսելում կայացած Եվրախմբի նիստում եվրագոտու ֆինանսների նախարարներն արգելափակումից հանել են Կիպրոսին 350 մլն եվրոյի չափով ֆինանսական հերթական հատկացումը Սակայն այս քայլը նրանք կատարել են ոչ առանց վերապահումների` հասկացնելով, որ հետագայում միջոցների հատկացման գործընթացը կարող է դադարեցվել, եթե խախտվեն նախորդ տարվա մարտին համաձայնեցված երկրի տնտեսության կայունացման ծրագրի պայմանները, հայտնում է Banki.ru–ն։