Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for November 6th, 2014

    ԿԲ նախագահը մասնակցելու է Ֆրանսիայի Բանկում կազմակերպվող գիտաժողովին

    Thursday, November 6th, 2014

    Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու է կենտրոնական բանկերի գործունեության վերաբերյալ Ֆրանսիայի բանկում կազմակերպվող «Կենտրոնական բանկերի կառավարում. զարգացման ուղիներ» թեմայով գիտաժողովին:

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 6-ին նվազել է 0.08%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 414.5 դրամ

    Thursday, November 6th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 6-ին իրականացված գործարքների արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0.08 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 414,5 դրամ:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0.43 կետով և 1 դոլարի դիմաց 414,6 դրամ կազմել

    Thursday, November 6th, 2014

    Նոյեմբերի 6–ին Հայաստանի արժույթի շուկայում դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, նոյեմբերի 5–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.43 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413.94 դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

    Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 9 ամսում աճել են 0,4 տոկոսով՝ կազմելով 1 323 մլն դոլար

    Thursday, November 6th, 2014

    2014 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1.323 մլն ԱՄՆ դոլար, այս ցուցանիշը, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 0,4 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

    Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը օգոստոսին ավելացել է 6,2%–ով` հասնելով 368,8 հազար դրամի

    Thursday, November 6th, 2014

    Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի օգոստոսին, 2013թ.–ի օգոստոսի համեմատ, ավելացել է 6,2%–ով` հասնելով 368 759 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

    Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 9 ամսում կազմել է 2 350,4 մլն դրամ

    Thursday, November 6th, 2014

    Հայաստանում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքում կազմել է 2 350,4 մլն դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի 338 միլիոն դրամի դիմաց: Այս մասին նշված է «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի երրորդ եռամսյակում» ամփոփագրում։

    Երևանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ բացվել է «Հայկական կամուրջներ» խորագրով ցուցահանդեսը

    Thursday, November 6th, 2014

    «Հայկական կամուրջներ» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Երևանցի խոջա Գրիգորի կողմից 1664թ. Աշտարակում կառուցած կամրջի 350-ամյակին, երեքշաբթի բացվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Ինչպես հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը, ցուցահանդեսը կազմակերպվել է Հայկական հուշարձանների ուսումնասիրության հիմնադրամի կողմից՝ բանկի աջակցությամբ և հովանավորությամբ: