Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը հոկտեմբերին աճել են 9.6%–ով` մինչև 30.3 մլրդ դրամ

12.12.2014 12:22
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը հոկտեմբերին աճել են 9.6%–ով` մինչև 30.3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2014թ.–ի հոկտեմբերին, նախորդ ամսվա  համեմատ, աճել են 9.6 տոկոսով՝ ամսվա վերջին կազմելով 30.3 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,58 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի 74.6 տոկոսը կամ շուրջ 22.6 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։

Երկարացված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 105 մլրդ դրամ՝ նվազելով 13 տոկոսով, դրանցից 41,35 մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա հոկտեմբերին կազմել է 1 784,6 միլիարդ դրամ՝ մեկ ամսում ավելանալով 2.1 տոկոսով։

Միաժամանակ 1 114,1 մլն դրամի վարկային ներդրումները բաժին են ընկնում արտարժութային վարկերին։ 2014 թվականի հոկտեմբերի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 1 920 մլրդ դրամ։ (1 դոլարը` 459,09 դրամ)—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև