ԵՎԶԲ–ն չի բացառում Հայաստանում գնաճի` նպատակային միջանցքի գերազանցումը 2015թ.–ին

22.12.2014 22:02
ԵՎԶԲ–ն չի բացառում Հայաստանում գնաճի` նպատակային միջանցքի գերազանցումը 2015թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2015 թվականին գնաճը կարող է դուրս գալ 4% (±1,5%) նպատակային միջանցքի սահմաններից։ Ինչպես նշվում է ԵՎԶԲ Վերլուծության վարչության հրապարակած դեկտեմբերյան «ԱՊՀ մակրոմոնիտորում», դա կարող է կատարվել` հաշվի առնելով ինչպես արժեզրկման էֆեկտը, այնպես էլ գների շտկումը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո։

Ինչպես նշվում է հաշվետվությունում, գնաճը 2014 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանում կազմել է 2.6 տոկոս և մնում է նպատակային միջանցքի ստորին շեմի մոտ։

«Չնայած գնաճի հնարավոր արագացմանը դրամի ընթացիկ արժեզրկման համատեքստում, այն պետք է զուսպ մնա արտաքին գործոնների (էներգակիրների գների նվազում) և դրամավարկային քաղաքականության խստացման ֆոնին»,– կարծում են ԵՎԶԲ վերլուծաբանները։

Հետազոտության համաձայն, 2014 թվականի 3–րդ եռամսյակի արդյունքներով, գնաճը դանդաղել է 1.5 տոկոսով տարեկան արտահայտմամբ (1,8% 2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով)` չնայած դրամավարկային քաղաքականության լրացուցիչ թուլացմանը, վարկավորման տեմպերի արագացմանը և փողի զանգվածի ավելացմանը։

ԿԲ–ի կանխատեսմամբ, արժույթի փոխարժեքի փոփոխությունը կհանգեցնի չորրորդ և հաջորդ եռամսյակում (2015 թվականի 1–ին եռամսյակ) 1.5-2 տոկոսի գնաճային ճնշմանը, ինչից հետո այդ ազդեցությունը տարվա ընթացքում զրոյանում է։ Սակայն, ԿԲ գնահատականներով, Հայաստանում գնաճը 2014 թվականի վերջին և 2015 թվականին կլինի 4% (±1,5%) նպատակային ցուցանիշի սահմաններում։

Միաժամանակ, Հայաստանի Կենտրոնական բանկի` դրամավարկային քաղաքականության վերջին հաշվետվության համաձայն, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը ոչ մեծ գնաճային ռիսկեր կստեղծի, որոնց առավելագույն մակարդակը կավելացնի 2015 թվականի գնաճերը 0.4 տ.կ.–ով, իսկ առանց մաքսային արտոնությունների` 1-1.5 տոկոսով։

Միաժամանակ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի գնաճը 2014 թվականի հունվար–նոյեմբերին կազմել է 2.8 տոկոս 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

2014 թվականի պետբյուջեով, գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։ Նույն ցուցանիշը նաև 2015 թվականի համար է ծրագրված։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև