Հայաստանի բանկերը կարող էին աջակցել դոլարային փոխառուներին. փորձագետ

16.01.2015 20:12
Հայաստանի բանկերը կարող էին աջակցել դոլարային փոխառուներին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը կարող էին աջակցել իրենց դոլարային փոխառուներին, որոնց մոտ խնդիրներ էին ծագել փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Դրամի շարունակվող արժեզրկման պատճառով փոխառուները, որոնք բանկերից ԱՄՆ դոլարով վարկեր էին վերցրել, հայտնվեցին պարտվող իրավիճակում, չնայած դա, իհարկե, սպառողի ընտրությունն է` վարկը վերցնել դրամով, թե դոլարով», – ասաց նա։

Պիպոյանը պարզաբանեց, որ եթե բանկերը պարտադրեին հաճախորդներին վարկեր վերցնել բացառապես արտարժույթով, այդ դեպքում, իհարկե, օրինական կլիներ խոսել սպառողների իրավունքների խախտման մասին։

Փորձագետը նաև կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակում բանկերը միանշանական կարող էին որոշակի զիջումների գնալ առանձին փոխառուների նկատմամբ, օրինակ` նվազեցնել տոկոսադրույքը` իրականացնելով համապատասխան հաշվարկներ, տրամադրել մասնակի փոխհատուցում։ Մյուս կողմից, նրա խոսքերով, աջակցություն կարող է ցուցաբերել նաև կառավարությունը` փոխհատուցելով առավել խոցելի սոցիալական խմբերին պատկանող փոխառուների կորուստները։

ԱՎԾ–ի տվյալներով` հայկական դրամը 2014 թ.–ի դեկտեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, արժեզրկվել է 14,1 տոկոսով։ Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ արժեզրկում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ դոլարի փոխարժեքը բարձրացավ 16,6 կետով` հասնելով 435 դրամի և շարունակելով թարմացնել նոր առավելագույն ցուցանիշները։ Արտարժույթի շուկայի իրավիճակի կայունացմանն ուղղված ՀՀ ԿԲ–ի միջոցառումներից հետո հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց ամրապնդվել, սակայն արտարժույթի փոխարժեքները դեռ դրսևորում են որոշակի փոփոխականություն։ Այսօրվա դրությամբ Հայաստանում դոլարի փոխարժեքը կազմում է 478,45 դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև