ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփեցին «Հաջողակ վճարում» համատեղ ակցիայի արդյունքները

06.02.2015 14:19
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփեցին «Հաջողակ վճարում» համատեղ ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփեցին «Հաջողակ վճարում» համատեղ ակցիայի արդյունքները, որն անցկացվել է 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի հաճախորդները ակցիայի ընթացքում, հաճախ կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի 52 մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմինալների միջոցով, ստացել են հնարավորություն ոչ միայն ստանալու արագ սպասարկում, այլ նաև մասնակցելու նվերների խաղարկությանը:

Ակցիայի մասնակից հնարավոր էր դառնալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմինալների միջոցով բանկի քարտային/բանկային/ավանդային հաշիվների համալրման և վարկերի մարման, Պետավտոտեսչության տուգանքների մարման, ավտոկայանատեղերի համար վճարման (Parking City), խմբավորված տեսքով կոմունալ վճարումների իրականացման պարագայում:

Վերոնշյալ տիպի գործարքներ առավելագույնս իրականացրած 100 հաճախորդներ մասնակցեցին նվերների խաղարկությանը:

Այն կայացել է փետրվարի 5-ին բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում առցանց հեռարձակման միջոցով, և ընթացքին հնարավորություն են ունեցել հետևելու բոլոր ցանկացողները:

Ակցիայի ընթացքում բանկի վճարային տերմինալների գործարքային ակտիվությունն աճել է ավելի քան 50%-ով: Ֆոտոխցիկը շահել է Մելս Ավագյանը, սմարթֆոնը` Հրանուշ Ստեփանյանը, պլանշետը` Արսեն Հակոբյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%),  վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը  2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։  ($1 – 476,51 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև