Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս. կադաստրի պետական կոմիտե

23.02.2015 17:15
Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս. կադաստրի պետական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Դավիդյանը։

Նրա խոսքերով` Հայաստանում 2014 թ.–ին հիփոթեկով անշարժ գույքի գնման գործարքների թիվն աճել է 0,4 տոկոսով և կազմել 2 հազար, միաժամանակ Երևանում գործարքների թիվն ավելացել է 3 տոկոսով, իսկ մարզերում` 7,8 տոկոսով։

«Ցուցանիշը, այնուամենայնիվ, դեռ ցածր է, չնայած արդեն իրականացվում են պետական աջակցության մի շարք ծրագրեր, որոնք կարող են ակտիվացնել շուկան», – ասաց Դավիդյանը։

«Ակցեռն» կոնցեռնի նախագահ Հակոբ Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում հիփոթեկային շուկան ակտիվացնելու համար հարկավոր է լուրջ պետական աջակցություն։

«Եկամտահարկի վերադարձի միջոցով հիփոթեկի տոկոսադրույքների մարման մասին կառավարության որոշումը դրական քայլ է այս ուղղությամբ, ինչը թույլ կտա ակտիվացնել սպառողական շուկան», – ասաց Բաղդասարյանը։

Միաժամանակ փորձագետը կարծում է, որ դա բավարար չէ, և պետության կողմից հարկավոր են ավելի կառուցողական քայլեր, մասնավորապես` պետութոյւնը կարող է իր վրա վերցնել հիփոթեքային վարկավորման բանկային ռիսկերի մի մասը, ինչը թույլ կտա բանկային համակարգին շուկայում ավելի ակտիվ աշխատել։

Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների համաձայն` անշարժ գույքի գործարքների թիվը 2014 թ.–ին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 12,3 տոկոսով և գերազանցել 214 հազարը։ Գործարքների հիմնական մասը` մոտ 33 տոկոսը, իրականացվել է Երևանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև