Հայաստանում 12–ամսյա գնաճը 2015 թ.–ի փետրվարին կազմել է 5,4%.

06.03.2015 13:18
Հայաստանում 12–ամսյա գնաճը 2015 թ.–ի փետրվարին կազմել է 5,4%.

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2015 թվականի փետրվարին, 2014 թվականի փետրվարի համեմատ, աճել են 5,4 տոկոսով, հայտնում է հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, Հայաստանի սպառողական գները (ներառյալ ալկոհոլային խմիչքները և ծխախոտը) 2015 թվականի փետրվարին, 2014 թվականի փետրվարի  համեմատ, կազմել է 106,6%, ոչ պարենային ապրանքներինը` 10,3,4 տոկոս, ծառայությունները` 104 տոկոս

Ըստ ծառայության տվյալների` Հայաստանում սպառողական գները 2015 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,2 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է սպառողական ապրանքների գների 0,6% նվազմամբ (ներառյալ ալկոհոլային խմիչքները և ծխախոտը)։

Ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0,2% և 0,7%` համապատասխանաբար։

2015 թվականի պետբյուջեում գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև