Եվրոն դոլարի նկատմամբ աճում է Հունաստանի հաղորդումների ֆոնին

20.03.2015 15:34
Եվրոն դոլարի նկատմամբ աճում է Հունաստանի հաղորդումների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն աճում է ուրբաթ հաղորդագրությունների ֆոնին, որ Հունաստանի իշխանությունները վարկատուներին բարեփոխումների նոր ցուցակ կտրամադրեն դրամական միջոցներ ստանալու և երկրի` եվրագոտու կազմից հնարավոր դուրս գալուց խուսափելու համար, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է Փրայմը։

Մոսկվայի ժամանակով ժամը 07։49–ի դրությամբ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն աճում էր մեկ եվրոյի դիմաց նախորդ փակման 1.0661 դոլարից մինչև 1.0680 դոլար։ Իրենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազում էր մինչև 120.71 իեն 120.76 իենից։ Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի համեմատ դոլարի փոխարժեքը) նվազում էր 0.12 տոկոսով` մինչև 98.95 կետը։

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի` Եվրահանձնաժողովի և Բրյուսելում Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներով Աթենքը խոստացել է առաջիկա օրերին բարեփոխումների կոնկրետ ցուցակ ներկայացնել։

Ինչպես հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նույնպես մասնակցում էր բանակցություններին, Աթենքին վարկը կտրամադրվի միայն բարեփոխումների անցկացումից հետո։

Ավելի վաղ Հունաստանը խնդրել էր վեց ամսով երկարաձգել ֆինանսական օգնության ծրագիրը, որը լրացել է 2015 թվականի փետրվարին։ Փետրվարին երկրի իշխանությունները պարտավորվել են տնտեսության լրացուցիչ կառուցվածքային բարեփոխումներ կատարել և միակողմանի ոչ մի որոշում չընդունել։ Ասվել է, որ Աթենքը ներկայացրել է այն բարեփոխումների ցուցակը, որը պատրաստ է անցկացնել ֆինանսական օգնության ծրագրի երկարացման դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև