ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 27–ին նվազել է 0,05%–ով և 471,51 դրամ կազմել

27.03.2015 17:42
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 27–ին նվազել է 0,05%–ով և 471,51 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 27–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,05 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 471,51 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 8,8 մլն դոլարի (ավելի քան 4,1 մլրդ դրամ) 58 գործարք։ Ֆոնդային բորսայում մարտի 27-ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մարտի 27–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 471,63 դրամ, 1 եվրոյինը` 510,35 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև