Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ցուցահանդեսը կբացվի Փարիզում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի օժանդակությամբ

31.03.2015 10:54
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ցուցահանդեսը կբացվի Փարիզում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի օժանդակությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայաստան 1915» խորագրով նորացված ցուցահանդեսն է բացվելու  ապրիլի 29-ից մինչև հունիսի 4–ը Փարիզի քաղաքապետարանում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ իմացանք ցուցադրության մասին, որոշեցինք անմասն չմնալ ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին և մեր ներդրումն ունենալ միջոցառումների և տարբեր տեսակի քարոզչական նախագծերի իրականացմանը»,- ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մարքեթինգի վարչության պետ Հարություն Պողոսյանը

Նրա խոսքով, օգտվելով այն հանգամանքից, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ խոշորագույն բաժնետեր է հանդիսանում ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկային խումբը՝ մենք նաև փորձելու ենք այդ հսկայածավալ կառույցի աշխատակիցների շրջանում տարածել այդ ցուցադրության շրջանակներում տեղ գտած ինֆորմացիան և ոչ միայն։

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻՆ՝ ցուցադրությանը աջակցելու և դրան առնչվող 4 գրքերի թարգմանության և տպագրական աշխատանքները ֆինասավորելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը պատմեց նաև, որ Փարիզի ցուցադրությանն առաջին անգամ ներկայացվելու է նաև ցեղասպանության վերապրած Ավրորա Մարտիկանյանի հավաքածուն: Հավաքածուի մեջ ընդգրկված են 1918 թ. Կալիֆոռնիայում Ավրորա Մարտիկանյանի դերակատարմամբ։ Հավաքածուի մեջ ընդգրկված են 1918 թ. Կալիֆոռնիայում Ավրորա Մարտիկանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և բացառիկ այլ նմուշներ:

Խոսելով աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ցուցահանդեսների մասին՝ Դեմոյանն ասաց, որ առաջիկայում երեք մեծածավալ  ցուցադրություն է  բացվելու  Փարիզում, Մեխիկոյում և Կալիֆորնիայում:

Դեմոյանը հայտնեց նաև, որ ապրիլի 24–ին կկայանա Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի թարմացված ցուցադրության բացումը։

«2500 քառ. մետր տարածքով ցուցասրահն արդեն լիովին պատրաստ է, իսկ ցուցադրության համար պատրաստվել է մի քանի հազար փաստաթուղթ, որոնք հավաքվել են 7 տարվա ընթացքում։ Նրանց մի մասը կցուցադրվի օրիգինալ տարբերակով, իսկ մյուս մասը՝ էլեկտրոնային»,- ասաց նա։

Դեմոյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն էին կատարել սրահի վերանորոգման համար։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` իրականացնելով զգալի ներդրումներ կապիտալում։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014թ.–ին կազմել են 286,4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37 մլրդ դրամ։--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև