ԵԿԲ. ստվերային բանկային համակարգի աճը ռիսկ է ԵՄ–ի համար

29.05.2015 13:53
ԵԿԲ. ստվերային բանկային համակարգի աճը ռիսկ է ԵՄ–ի համար

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը նախազգուշացրել է Եվրոպայի ֆինանսական համակարգի կայունության ռիսկերի բարձրացման մասին, որոնք առաջանում են ստվերային բանկային համակարգի արագ զարգացող համակարգից, հաղորդում է Vestifinance.ru–ն։

ԵԿԲ–ի փորձագետները ֆինանսական կայունության մասին իրենց նոր զեկույցում նշել են ֆինանսական հատվածի ոչ բանկային ընկերություններից կայունության համար եկող սպառնալիքի բարձրացումը։ Խոսքը հեջ հիմնադրամների, ուղղակի ներդրումների հիմնադրամների, բրոքերական ընկերությունների, դրամական շուկայի հիմնադրամների և մի շարք այլ կառույցների մասին է։ «Ստվերային բանկային համակարգ» տերմինը շրջանառության մեջ է մտել PIMCO հիմնադրամի նախկին տնտեսագետ Փոլ Մըքքալիի` Ջեքսոն Հոուլում Կանզասի ԴՊԲ ամենամյա տնտեսական սիմպոզիումում ելույթից հետո։

Զեկույցում նշվում է, որ արագ աճող և համեմատաբար քիչ կարգավորվող ստվերային բանկային հատվածը կարող է դառնալ «համակարգային ապագա շոկերի մի մաս»։

Բացի այդ, ԵԿԲ–ից նշում են, որ ստվերային բանկային հատվածում բավականին մեծ տեղ է գրավում Եվրոպայի որոշ երկրներում (մասնավորապես` Հնդկաստանում, Լյուքսեմբուրգում և Նիդեռլանդներում) մակրոպրուդենցիալ քաղաքականության ժամանակ որոշակի խնդիրները` համալիր քայլերը, որոնք ուղղված են համակարգային ֆինանսական ճգնաժամի ռիսկի նվազեցմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև