ՀՀ էկոնոմիկայի նախարարը Սոֆիայում կմասնակցի ԱՄՀ–ի և ՀԲ–ի խմբի հանդիպմանը

29.05.2015 20:31
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Սոֆիայում կմասնակցի ԱՄՀ–ի և ՀԲ–ի խմբի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը Սոֆիայում կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպմանը (Constituency meetings), որը նախատեսված է մայիսի 29–ից 31–ը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը մասնակցում է հանդիպմանը, քանի որ կարևորում է ԱՄՀ/ՀԲԽ-Հայաստան խորացող համագործակցությունը։

ԱՄՀ-ի և ՀԲԽ հանդիպումները երկխոսության հարթակ են ծառայում ընթացիկ զարգացման խնդիրները, դրամավարկային և ֆիսկալ քաղաքականության հարցերը քննարկելու, դրանց շուրջ կարծիքներ փոխանակելու և լուծումներ փնտրելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Համաշխարհային բանկի խմբի խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչն է:

Պատվիրակության կազմում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և ՀՀ ԿԲ–ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև