Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0.4%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 636,33 դրամ

16.06.2015 18:28
Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0.4%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 636,33 դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել 16 636,33 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 0.4 տոկոսով կամ 69,79 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել 18 082,96 դրամ` նվազելով 0.4 տոկոսով կամ 75,87 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 225,82 դրամ (7,14 դրամի անկում), բացթողնման գին` 245,46 դրամ (7,75 դրամի անկում), պլատին` գնման գին` 15 588,33 դրամ (9,7 դրամի աճ), բացթողնման գինը` 16 943,84 դրամ (10,54 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 10 510,61 դրամ (281,69 դրամի անկում), բացթողնման գին` 11 424,58 դրամ (306,18 դրամի անկում)։ ($1 – 475,7 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև