Չինաստանն ամենագրավիչ երկիրն է M&A–ի համար

18.06.2015 12:10
Չինաստանն ամենագրավիչ երկիրն է M&A–ի համար

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Bank of America Merrill Lynch–ի (BofA) հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ չնայած Չինաստանի տնտեսական աճի տեմպերի սառեցման հետ կապված մի շարք մտավախություններին, Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանն ամենագրավիչ երկիրն է միաձուլման և կլանման (M&A) բնագավառում ակտիվության տեսանկյունից։

Գլխավոր ֆինանսական կազմակերպությունների տնօրենների (CFO) շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 36%–ի համար Չինաստանը հանդես է եկել որպես հիմնական M&A թիրախ։ Այնուհետև հաջորդում են Ճապոնիան և Ավստրալիան, փոխանցում է vestifinance.ru–ն։

Անցյալ տարվա արդյունքների համաձայն, Չինաստանում M&A գործարքների քանակն ավելացել է 89%–ով և կազմել 30.4 մլրդ դոլար։ Ընդ որում, 2014 թվականին BofA–ի հարցման արդյունքում երկիրը զբաղեցրել էր ընդամենը հինգերորդ տեղը, իսկ առանցքային դեր էին ստանձնել Հարավարևելյան Ասիայի պետությունները, հայտնում է MarketWatch–ը։

Այս տարի CFO չինական կազմակերպությունների շուրջ մեկ երրորդը հայտնել է, որ մտադիր է M&A գործարքներ անցկացնել։ 2014 թվականին նման գործարքներ էր անցկացրել չինական կազմակերպությունների 20%–ը։

Չինաստանում արդյունաբերական արտադրության ծավալը մայիսին տարեկան կտրվածքով 6.1% աճ է գրանցել, իսկ մեկ ամիս առաջ աճի ցուցանիշը 5,9% էր կազմել։ Այս տվյալները չորեքշաբթի հրապարակել է Չինաստանի Պետական վիճակագրական վարչությունը։

Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած տնտեսագետները մայիսին 6% աճ էին կանխատեսել։

Ընդ որում, Չինաստանում 2015 թվականի հունվար–մայիս ամիսներին արտադրանքի և մանրածախ վաճառքի աճի տեմպերը համընկել են տնտեսագետների սպասումների հետ` համապատասխանաբար 6,2% և 10,1%։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև