Արարատբանկը մտադիր է մինչև տարեվերջ IPO անցկացնել

26.06.2015 16:53
Արարատբանկը մտադիր է մինչև տարեվերջ IPO անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը մտադիր է մինչև տարեվերջ IPO անցկացնել, ուրբաթ բանկի տարեկան ժողովի ժամանակ հայտարարեց «Արարատբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը` ներկայացնելով բանկի ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները։

«Պատրաստվում ենք բաժնետոմսեր վաճառել Հայաստանի սահմաններից դուրս և Լոնդոնի այլընտրանքային շուկայում այդ ծրագրերի իրականացման նախնական պայմանավորվածություն ունենք», – ասաց Օսիպյանը։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  (հանդիսանում է «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009 թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։

Բանկի ակտիվները 2014թ.–ին ավելացել են 10,48 տոկոսով` հասնելով 138,36 մլրդ դրամի, պարտավորությունները կազմել են 116,69 մլրդ դրամ (10,5 տոկոսի աճ), կապիտալը` 21,6 մլրդ դրամ (10,3 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 65,9 մլրդ դրամ (10,6 տոկոսի աճ), զուտ շահույթը կազմել է 2,8 մլրդ դրամ (6,6 տոկոսի անկում)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև