Հայաստանում 12–ամսյա գնաճը հունիսին կազմել է 5,5%

07.07.2015 20:58
Հայաստանում 12–ամսյա գնաճը հունիսին կազմել է 5,5%

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սպառողական գները 2015 թ.–ի հունիսին, 2014 թ.–ի հունիսի համեմատ, ավելացել են 5,5 տոկոսով` հասնելով գնաճի թիրախային ցուցանիշի վերին շեմին, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ–ի տվյալներով` պարենային ապրանքների ցուցիչը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) 2015 թ.–ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 105,2 տոկոս, ոչ պարենային ապրանքների ցուցիչը` 107 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագներին ցուցիչը` 104,1 տոկոս։

2015 թ.–ի հունվար–հունիսի արդյունքում, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն ավելացել են 5,1 տոկոսով, այդ թվում` պարենային ապրանքները թանկացել են 5,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքները` 5,7 տոկոսով, իսկ ծառայությունները` 3,7 տոկոսով։

Միաժամանակ սպառողական շուկայում 2015 թ.–ի հունիսին, մայիսի համեմատ, գրանցվել է 1,4 տոկոսի գնանկում, որը հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների գների 3 տոկոսանոց նվազմամբ։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում գնաճը 2015 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 4,2 տոկոսի սահմանում։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև