Հայաստանի ԿԲ–ի կողմից 30 մլն դոլար արտարժույթ գնելը կմեղմացնի սեզոնային ճնշումները փոխարժեքի վրա. ՀԲ

22.07.2015 15:53
Հայաստանի ԿԲ–ի կողմից 30 մլն դոլար արտարժույթ գնելը կմեղմացնի սեզոնային ճնշումները փոխարժեքի վրա. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 22./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 30 մլն դոլար գնելը թույլ կտա համալրել երկրի միջազգային պաշարները և մեղմացնել փոխարժեքի վրա ճնշումները, որոնք ձևավորվել են սեզոնային ռևալվացիայի արդյունքում։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի ամենամսյա տեղեկատվական ամփոփագրում։

Հաղորդագրության համաձայն, Հայաստանի Կենտրոնական բանկն ընթացիկ տարվա մայիսին գործարքներ չի կատարել արժույթի շուկայում, իսկ հունիսի 8-26–ն ընկած ժամանակաշրջանում գնել է 30 մլն դոլար։

«Առևտրային բանկերը Հայաստանի Կենտրոնական բանկում պահեստավորել են լրացուցիչ լիկվիդային արժութային ակտիվներ, ինչին արդյունքում մայիսի ընթացքում համախառն պաշարներն ամսական կտրվածքով ավելացել են 102,9 մլն դոլարով։ Դա նաև բացահայտել է փոխարժեքի արժեզրկման սպասումները, ինչը դրսևորվել է տեղի արժույթով առևտրային բանկերին վարկեր տրամադրելու թույլ ցանկության և տնտեսավարող սուբյեկտներից վարկեր ստանալու ցածր պահանջարկի մեջ» ,– ասվում է հաղորդագրությունում։

ՀԲ–ի ամփոփագրում նշվում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնում է 10,5 տոկոսի մակարդակում, ինչը հանգեցնում է փոխառած միջոցների բարձր ծախսերի։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստանի միջազգային համախառն պաշարները 2015թ.–ի հունիսին կազմել են 1 545,9 մլն դոլար` մեկ ամսում նվազելով 3,29 տոկոսով։ Պետք է նշել, որ 2014թ.–ի ընթացքում հայկական դրամի արժեզրկման ֆոնին Հայաստանի միջազգային համախառն պաշարները կրճատվել են 33,8 տոկոսով կամ 762,3 մլն դոլարով` կազմելով 1 489,3 մլն դոլար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև