Հայաստանի համախառն պետական պարտքը հոկտեմբերի վերջին ավելացել է 1%–ով` մինչև 4 827 մլն դոլար

30.11.2015 14:23
Հայաստանի համախառն պետական պարտքը հոկտեմբերի վերջին ավելացել է 1%–ով` մինչև 4 827 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 թ.–ի հոկտեմբերի վերջին կազմել է 4 827 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 1 տոկոսով կամ 48,4 մլն դոլարով,  հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ տարեսկզբից Հայաստանի համախառն պետական պարտքն ավելացել է 8,6 տոկոսով։

ԱՎԾ տվյալների համաձայն` հանրապետության արտաքին պետական պարտքը հոկտեմբերի վերջին կազմել 4 104,7 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 0,8 տոկոսով։ Արտաքին պարտքի մոտ 3 627,5 6 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարության պարտքին (0,9 տոկոսի աճ), իսկ ՀՀ ԿԲ–ի պարտքը կազմում է 477,2 մլն դոլար (0.02 տոկոսի անկում)։

Հայաստանի ներքին պարտքը հոկտեմբերի վերջին կազմել է 722,2 մլն դոլար` ավելանալով 2 տոկոսով։ Միաժամանակ մոտ 638,4 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 79,7 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 2 մլն դոլար, ներքին երաշխիքները` 2 մլն դոլար։ –0–

Հայաստանի ներքին պարտքը մարտի վերջին կազմել է 695,5 մլն դոլար` ավելանալով 1,2 տոկոսով։ Միաժամանակ մոտ 607,4 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 82 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 4 մլն դոլար, ներքին երաշխիքները` 2,1 մլն դոլար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև