Հայաստանի բանկերի կողմից ռեզիդենտների վարկավորման ծավալն ապրիլին աննշան աճել է

02.06.2016 15:54
Հայաստանի բանկերի կողմից ռեզիդենտների վարկավորման ծավալն ապրիլին աննշան աճել է

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերն ապրիլին աճել են ընդամենը 0,47%–ով` կազմելով 2 047,6 մլրդ դրամ: Նման տվյալներ են ներկայացված ՀՀ ԿԲ–ի պաշտոնական կայքում։

ԿԲ-ի տվյալների համաձայն, ռեզիդենտներին տրված դրամային վարկերի ծավալը ամսվա ընթացքում աճել է 1,2 տոկոսով` մինչև 692,3 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերն` ընդամենը 0,09 տոկոսով` մինչև 1 355,3 մլրդ դրամ:

Ձեռնարկություններին տրամադրած վարկերի ծավալն ապրիլին կազմել է 1 156,8 մլրդ դրամ` ամսվա ընթացքում աճելով 0,4 տոկոսով: Ընդ որում, ձեռնարկություններին տրամադրված դրամային վարկերի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3,8-ով, իսկ արտարժութային վարկերի ծավալը նվազել է 0,16 տոկոսով:

2016 թ.-ի ապրիլի արդյունքով, տնային տնտեսություններին տրված վարկերի ծավալը նվազել է 0,13 տոկոսով` հասնելով 782,6 մլրդ դրամ: Ընդ որում, տնային տնտեսություններին տրված դրամային վարկերի ծավալը նվազել է 0,16 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը` 0,07 տոկոսով:

Համախառն վարկերն ապրիլին աճել են 0,6 տոկոսով` կազմելով 2 179,6 մլրդ դրամ: ($1 - 477,88 դրամ): -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև