Անելիք Բանկն առաջարկում է նոր ավանդատեսակ` «ԴՐԱՄԱՅԻՆ +»

12.01.2015 19:57
Անելիք Բանկն առաջարկում է  նոր ավանդատեսակ` «ԴՐԱՄԱՅԻՆ +»

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/.«Անելիք Բանկն» առաջարկում է տարեկան մինչև 16.25 % տոկոսադրույքով նոր ավանդատեսակ` «Դրամային+», որը ոչ միայն ապահովում է բարձր տարեկան տոկոսադրույք, այլ նաև ավանդատուներին հնարավորություն է տալիս ստանալ տվյալ տոկոսադրույքն ընդամենը 6 ամսով ավանդ ներդնելու դեպքում, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Անելիք Բանկը, հետևելով շուկայի զարգացումներին և ուսումնասիրելով հաճախորդների պահանջարկը, մշտապես ներդնում է նոր բանկային` այդ թվում նաև ավանդային պրոդուկտներ, որոնք առավելապես նպատակաուղղված են օգնելու մեր հաճախորդներին շահավետ տնօրինել իրենց դրամական միջոցները»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, վոր գործարկված «Դրանային+» ավանդատեսակով ներդնելով իրենց կարճաժամկետ ազատ միջոցներն` ավանդատուները նույնիսկ կարճ ժամկետների դեպքում կկարողանան ստանալ կայուն, բարձր եկամուտ։

Բացի այդ բանկը հնարավորություն է ընձեռում կատարելով կարճաժամկետ 3 ամսյա ներդրում` ստանալ տարեկան 16% տոկոսադրույք: «Դրամային+» ավանդատեսակով ավանդներն ընդունվում են միայն ՀՀ դրամով` նվազագույնը 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 73,3 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 59,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ մոտ 48 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 13,6 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 480,9 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 1,1 մլրդ դրամի դիմաց։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև