Հայաստանում հաջորդ շաբաթ դոլարի փոխարժեքը կարող է բարձրանալ

03.12.2012 17:12
Հայաստանում հաջորդ շաբաթ դոլարի փոխարժեքը կարող է բարձրանալ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը  NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի արժութային հատվածում աճել է 0,13 տոկոսով՝ մինչև 406,53 դրամ: Առուվաճառքի ծավալը մեկ շաբաթվա ընթացքում կազմել է 14,61 ԱՄՆ դոլար, ինչը 12,25 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը աճել է 0,06%–ով և շաբաթ՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է 407,84 դրամ:

Հայաստանի արժութային շուկայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն առաջվա պես տատանվում է 405-410 դրամի միջակայքում:

Ինչպես և ենթադրում էինք, ամերիկյան արժույթը նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում նվազել է՝ թեստավորելով միջակայքի ներքին սահմանը: Սակայն շաբաթվա վերջում դոլարը կրկին վերականգնել է իր «կորուստները»:

Մեր կարծիքով, կայուն իրավիճակը պայմանավորված է ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի պահպանվող պահանջարկով, ինչպես նաև զուսպ դևալվացիոն տրամադրություններով:

Մենք ենթադրում ենք, որ առաջիկա շաբաթում ԱՄՆ դոլարի փոխարժեքը Հայաստանում կարող է բարձրանալ կողային թրենդի շրջանակում։ Դա պայմանավորված է պահպանվող ներքին պահանջարկով, ինչպես նաև ԱՄՆ–ի «բյուջետային ճեղքվածքի» սպառնալիքով։ Ամերիկյան արժույթի աճի համար խթան կհանդիսանա նաև բնակչության և բիզնեսի կողմից դոլարի գնման ծավալը։ Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 12,5215 մլն ԱՄՆ դոլար, ինչը 76,98 տոկոսով շատ է, քան նախորդ շաբաթ:

Սակայն ներքին շուկայում դոլարի գնին կարող է խանգարել արտարժույթի ավելացած առաջարկը՝ դեպի Հայաստան այս ժամանակահատվածի համար տրանսֆերտների ավանդական աճի պատճառով: Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հաջորդ շաբաթ կգտնվի 406,0-410,0 դրամի սահմաններում:

Եվրոյի արժեքը նախորդ շաբաթ Հայաստանում որոշվել է FOREX արժույթի միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը բարձրացել է 0,22 տոկոսով՝  մինչև 1,3004:

Առևտրային շաբաթվա սկզբին եվրոպական արժույթը նվազել է, քանի որ Հունաստանի վերաբերյալ համաձայնագրից եկող լավատեսությունը երկար չտևեց: Ներդրողներն իրենց ուշադրությունը կրկին սևեռեցին ԱՄՆ-ի, այսպես կոչված, «բյուջետային փլուզմանը», որը կարող է հանգեցնել 2013 թվականի սկզբում հարկերի ավտոմատ բարձրացման և ծախսերի կրճատման, եթե բյուջետային համաձայնություն չկայանա:

Սակայն շաբաթվա երկրորդ կեսին եվրոյի գնանշումներն, այնուամենայնիվ, վերականգնեցին աճը, քանի որ ԱՄՆ-ի ուժեղ ելքային մակրոտնտեսական վիճակագրությունն ուժեղացրեց ակտիվների աճը: Իսկապես, ԱՄՆ-ի տնտեսությունը երրորդ եռամսյակում աճել է երեք տարիների ընթացքում ամենաարագ տեմպերով: Այսպես, ներկայացված տվյալների համաձայն, ԱՄՆ ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում աճել է տարեկան կտրվածքում 2,7 տոկոսով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որում նա հույս է հայտնել, թե Սպիտակ տունը և Կոնգրեսը  կկարողանան լուծել հարկաբյուջետային խնդիրները մինչև Սուրբ Ծնունդ, նույնպես լավատեսություն է ավելացրել: Արդյունքում, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում նախորդ շաբաթ կբարձրանա 0,82 դրամով՝ մինչև 532,19 դրամ:

Հաջորդ շաբաթ եվրոյի դինամիկան աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում կորոշվի ԱՄՆ-ի և եվրագոտու տնտեսական լուրերով: Ամերիկյան լուրերից հարկ է ուշադրություն դարձնել Մատակարարումների կառավարման ինստիտուտի արտադրական հատվածի գնումների մենեջերների ինդեքսի տվյալների հրապարակմանը, ADP գործակալությունից նոր աշխատատեղերի թիվը և զբաղվածների թիվը ոչ գյուղատնտեսական ոլորտում նոյեմբերին: Սպասվում է, որ ամերիկյան վիճակագրությունը կվկայի զբաղվածության շուկայի իրավիճակի որոշակի վատացման մասին, ինչի կապակցությամբ, եվրոն կարող է բարձրանալ:

Ամերիկյան նորություններից պետք է առանձնացնել Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել Մատակարարումների կառավարման ինստիտուտից ծառայությունների ոլորտի գնումների գծով մենեջերների ցուցիչի տվյալներին, ADP գործակալության տվյալներին` նոր աշխատատեղերի վերաբերյալ և ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների քանակի փոփոխություններին» Սպասվում է, որ օվկիանոսից եկող վիճակագրությունը կվկայի զբաղվածության շուկայի որոշակի վատացումը, ինչը կթուլացնի ամերիկյան արժույթի դիրքը։ Դրա փոխարեն կարող է բարձրանալ եվրոյի փոխարժեքը։

Եվրոպական լուրերից պետք է առանձնացնել այս տարվա երրորդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ վերանայված տվյալները, ինչպես նաև հինգշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, դրույքաչափերի վերաբերյալ ԵԿԲ-ի հերթական նիստը և դրա նախագահ Մարիո Դրագիի ավանդական մամուլի ասուլիսը: Մեր գնահատականներով, եվրոպական կարգավորիչը դրամային քաղաքականության պատճառների վերաբերյալ որևէ անակնկալ չի մատուցի: Սակայն, եթե Դրագին կրկին մատնանշի եվրոպական տնտեսության ավելի մռայլ հեռանկարները և հավաստիացնի, որ կենտրոնական բանկը հակված է դրամավարկային քաղաքականության ավելի մեղմ պայմանների, ապա դա կարող է բացասաբար անդրադառնալ եվրոպական արժույթի գնանշումների վրա:

Առաջիկա շաբաթվա ընթացքում FOREX շուկայում եվրոյի գնանշումների տատանման ենթադրվող միջակայքը կլինի 1,2885-1,3085: Այդ կապակցությամբ Հայաստանում հաջորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 525 – 540 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճել է 0,68 տոկոսով՝ մինչև 13,30 դրամ: Դա պայմանավորված է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի բարձրացմամբ:

Ռուսական ռուբլու արժեքն ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ հաջորդ շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից:

Ամերիկյան սպասվող թույլ մակրոտնտեսական տվյալները կարող են հանգեցնել ռուբլու հետագա աճին: Սակայն, եթե ԱՄՆ-ի վիճակագրությունը շատ լավատեսական լինի, իսկ եվրագոտու տվյալները կանխատեսվածից վատը լինեն, ապա ռուբլու գինը կարող է նվազել: ԱՄՆ-ում պահպանվող անորոշությունը նույնպես կզսպի ռուբլու աճը:

Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա հինգ առևտրային օրերին, հավանաբար, կգտնվի 13,20 – 13,40 դրամի սահմաններում: -0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև