Հնդկաստանում կստեղծվի առաջին բանկը, որի հաճախորդները միայն կանայք կլինեն

01.03.2013 14:38
Հնդկաստանում կստեղծվի առաջին բանկը, որի հաճախորդները միայն կանայք կլինեն

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հնդկաստանի կառավարությունը ծրագրում է ստեղծել առաջին բանկը, որի հաճախորդներ կարող են դառնալ միայն կանայք։ Ինչպես հայտնում է  Russia Today հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Պալանիապան Չիդամբարամը` ելույթ ունենալով 2013-2014 թվականների բյուջետային ծախսերի վերաբերյալ զեկույցով, գրում է banki.ru–ն։

Կանանց համար նախատեսված բանկը կբացվի ոչ շուտ, քան 2014 թվականին։ Նախարարի խոսքով, վարկային կազմակերպության պոտենցիալ հաճախորդները հազար ռուփիի (մոտ 600 ռուբլի) մեկնարկային նվազագույն կապիտալ կունենան։

Հունվարին հայտարարվել է Հնդկաստանի բանկային ոլորտի նաև այլ փոփոխությունների մասին` երկրի Պահուստային բանկը նվազեցրել է առանցքային դրույքաչափը 2012 թվականի ապրիլից և պարզեցրել է պահուստների նկատմամբ պահանջները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև