ԱՄՆ բորսաներն աճել են JP Morgan–ի և Wells Fargo–ի հաշվետվությունների ֆոնին

13.07.2013 11:29
ԱՄՆ բորսաներն աճել են JP Morgan–ի և Wells Fargo–ի հաշվետվությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան բորսաների ցուցիչներն ուրբաթ աճ են գրանցել JP Morgan և Wells Fargo բանկերի հաշվետվությունների հրապարակման ֆոնին, սական աճը սահմանափակված էր ոչ միանշանակ վիճակագրությամբ և United Parcel Service փոստային ծառայության` շահույթի կանխատեսման նվազման վերաբերյալ տեղեկությամբ, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը բարձրացել է 0.02 տոկոսով և կազմել է 15464.30 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ն ավելացել է 0.61 տոկոսով և հասել 3600.08 կետի։ Լայն շուկայի S&P 500 ցուցիչն աճել է 0.31 տոկոսով` մինչև 1680.19 կետը։

JP Morgan–ը երկրորդ եռամսյակում ավելացրել է զուտ շահույթը 31 տոկոսով` մինչև 6.49 միլիարդ դոլար, կամ մեկ սովորական բաժնետոմսը` 1.61 դոլարով։ Այդպիսով, մեկ բաժնետոմսի շահույթը կանխատեսումներից դրական է եղել` վերլուծաբաններն ակնկալում էին, որ այն կկազմի 1.38 դոլար։ Wells Fargo–ի զուտ շահույթն աճել է 20 տոկոսով` հասնելով 5.52 միլիարդ դոլարի, կամ բաժնետոմսի համար 1 դոլարով, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսում էին 0.92 դոլարի աճ։

Միաժամանակ, ներդրողների շրջանում տագնապ է առաջացրել United Parcel Service (UPS) փոստային ծառայությունների աշխարհի խոշորագույն ընկերության հայտարարությունը երկրորդ եռամսյակում և ընդհանուր առմամբ տարվա ընթացքում զուտ շահույթի կանխատեսումների նվազման վերաբերյալ։

Միանշանակ չէ ուրբաթ հրապարակված վիճակագրությունը։ Այսպես, ամերիկացի արտադրողների գները հունիսին մայիսի համեմատ աճել են 0.8 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով` 2.5 տոկոսով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է նախորդ տարվա մարտից ի վեր։ Վերլուծաբանները կանխատեսում էին 0.5 և 2.1 տոկոս աճ համապատասխանաբար։ Միաժամանակ, Միչիգանի համալսարանի սպառողական տրամադրությունների ցուցիչը, նախնական գնահատականով, հուլիսին նվազել է 83.9 կետով` հունիսի 84.1 կետից, թեև ակնկալվում է մինչև 84.7 կետի աճ։

«Շուկան դադար է առնում թռիչքաձև աճից հետո։ Շուկան ոգևորված է հրապարակված եկամուտներով, բայց հիասթափվել է UPS–ից»,– Bloomberg գործակալությանը հայտնել է  RidgeWorth Capital Management–ի ավագ ռազմավար Ալան Գեյլը (Alan Gayle). -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև