ԴՊՀ–ի և ԱԽՏ–ի առուվաճառքների բացասական լուրերի ֆոնին ԱՄՆ բորսաները փակվել են նվազմամբ

24.05.2013 11:37
ԴՊՀ–ի և ԱԽՏ–ի առուվաճառքների բացասական լուրերի ֆոնին ԱՄՆ բորսաները փակվել են նվազմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները հինգշաբթի օրվա առուվաճառքներն ավարտել են Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների տնտեսական ակտիվության անկման և Դաշնային պահուստային համակարգի կողմից ամերիկյան տնտեսության խթանման ծրագրի ավարտի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը նվազել է 0.08 տոկոսով և կազմել է 15294,50 կետ, S&P 500 լայն շուկայի ցուցիչը նվազել է 0.29 տոկոսով` մինչև 1650,51 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ը կորցրել է 0.11 կետ և կազմել է 3459,42 կետ։

Սպասվածից բացասական են Չինաստանի մշակող արդյունաբերության գործարար ակտիվության ցուցիչի տվյալները` HSBC–ի տվյալներով, ցուցիչը մայիսին ընկել է մինչև 49.6 կետն ապրիլի 50.4 կետից` 2012 թվականի հոկտեմբերից առաջին անգամ իջնելով 50 կետից ցածր։

Նախօրեին ԴՊՀ ղեկավարների նիստի մասին հրապարակած զեկույցում հանդիպման մի քանի մասնակիցներ կողմ են հանդես եկել դրամային խթանման կրճատման ծրագրին, ինչը շուկայի կողմից ընկալվել է որպես քանակային մեղմացման երրորդ ծրագրի դադարեցում։

Ավելի վաղ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեն հայտարարել էր, որ վաղաժամ է դադարեցնել ԱՄՆ տնտեսության խթանման ծրագիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ներկա պահին ԴՊՀ–ն ամսական 85 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պետական և հիփոթեքային պարտատոմսեր է հետ գնում և բազային տոկոսադրույքը պահում է ռեկորդային ցածր մակարդակում` 0-0,25%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև