Հայկական դրամը 2014 թ.–ի առաջին եռամսյակում 1,86 տոկոսով արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

27.05.2014 15:38
Հայկական դրամը 2014 թ.–ի առաջին եռամսյակում 1,86 տոկոսով արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը 2014 թ.–ի առաջին եռամսյակում ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,86 տոկոսով։ Հայկական դրամի նկատմամբ դոլարի միջին շուկայական փոխարժեքը առաջին եռամսյակում մեկ դոլարի դիմաց կազմել է 413,31 դրամ։ Այս մասին նշվում է գնաճի մասին ՀՀ ԿԲ զեկույցում, որը հիմնված է երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թ.–ի առաջին եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման վրա։

Միաժամանակ եվրոյի նկատմամբ դրամն արժեզրկվել է 1,82 տոկոսով, իսկ մարտի վերջին գրանցված միջին շուկայական փոխարժեքը 1 եվրոյի դիմաց կազմել է 569,91 դրամ։ Ռուբլու նկատմամբ դրամն ամրապնդվել է 6,42 տոկոսով, ռուբլու դիմաց դրամի փոխարժեքը կազմել է 11,69 դրամ։

Ըստ հաշվետվության տվյալների` եռամսյակի ընթացքում արժութային շուկայում դոլարով և դրամով իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է 2,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 11,5 տոկոսով կամ 2,6 մլրդ դրամով։ Եվրոյով իրականացված գործարքները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 192,7 մլն եվրո` 2013 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 231,8 մլն եվրոյի դիմաց։

ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումները մեղմելու նպատակով ԿԲ–ն 2014 թ.–ի առաջին եռամսյակի ընթացքում արժութային շուկայում վաճառել է 132,9 մլն դոլար ($1 – 413,36 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև