Հայաստանի ԿԲ ընդհանուր ակտիվները 1–ին եռամսյակում կրճատվել են 10.5%–ով` մինչև 1 266,3 մլրդ դրամ

27.05.2014 13:17
Հայաստանի ԿԲ ընդհանուր ակտիվները 1–ին եռամսյակում կրճատվել են 10.5%–ով` մինչև 1 266,3  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2013թ. առաջին եռամսյակում տարեսկզբի համեմատ կրճատվել են 148,4 մլրդ դրամով կամ 10.5%–ով` մինչև 1 266,3 մլրդ դրամ` 2014 թվականի մարտի 31–ի դրությամբ կազմելով ավելի քան 1 422.8 մլրդ դրամ, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Արտարժույթով ակտիվներին բաժին է ընկել ընդհանուր ակտիվների մոտ 69 տոկոսը 2013  թվականի վերջի 68.6 տոկոսի դիմաց։ Այսպիսով, Կենտրոնական բանկի` դրամով արտահայտված արտարժութային ակտիվների ծավալը կազմել է մոտ 873,4 մլրդ դրամ` տարեսկզբից կրճատվելով 97.6 մլրդ դրամով կամ մոտ 10 տոկոսով։

Միաժամանակ բանկերում և ֆինանսական այլ հաստատություններում հաշվետու ժամանակահատվածում տեղաբաշխված արտարժութային միջոցները կազմել են մոտ 237 մլրդ դրամ` կրճատվելով 20.5 տոկոսով, իսկ ԱՄՀ–ում տեղաբաշխված արժութային ակտիվներն առաջին եռամսյակի վերջին կազմել են մոռ 59 մլրդ դրամ` 2013 թվականի վերջի 58.2 մլրդ դրամի դիմաց։

Տրամադրած տվյալներով, վաճառքի համար նախատեսված ԿԲ արտարժութային ակտիվների ծավալը մնացել է անփոփոխ և կազմել է 1.6 մլրդ դրամ։ Մինչև մարման ժամկետն արտարժույթով պահվող ակտիվները մարտի 31–ի դրությամբ կազմել են շուրջ 103.8 մլրդ դրամ (12.25%–ի անկում)։

Բացի այդ, Կենտրոնական բանկի արտարժութային ներդրումների ծավալը ֆինանսական գործիքներում, որոնց վերագնահատումից ստացված եկամուտներն ու վնասները նշվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, կազմել է 468,3 մլրդ դրամ` 2013 թվականի վերջի 490.7 մլրդ դրամի դիմաց։

Արտարժույթով դրամական կանխիկ միջոցների ծավալը մարտի 31–ի դրությամբ կազմել է ավելի քան 5 մլրդ դրամ (9.4%–ի անկում տարեսկզբից)։ Կենտրոնական բանկի արտարժութային այլ ակտիվներ կազմել են մոտ 250.7 մլն դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 124.9 մլն դրամի դիմաց։ Դրամային ակտիվները չորրորդ եռամսյակում կազմել են մոտ 393 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ կրճատվելով 11.45 տոկոսով։

Կենտրոնական բանկի ներդրումները վաճառքի համար հասանելի դրամային ակտիվներում հաշվետու ժամանակահատվածում հասել են շուրջ 165,6 մլրդ դրամի (աճը` 4.45%)։ ԿԲ–ի` դրամային հիմնական միջոցների ծավալը կազմել է մոտ 69.2 մլրդ դրամ (աճը` 1%), իսկ ոչ նյութական ակտիվներինը` 1 087,2 մլն դրամ (աճը` 2.6%)։ Կենտրոնական բանկի դրամային այլ ակտիվներն առաջին եռամսյակի վերջում աճել են գրեթե 3.4 տոկոսով` մինչև 9.2 մլրդ դրամ։ ($1 – 413,36 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև