Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2014
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for May 31st, 2014

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 31–ին աճել է 0.05 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,50 դրամ

    Saturday, May 31st, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 31–ին իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 30–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,05 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,50 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,01 կետով և 1 դոլարի դիմաց 413,28 դրամ կազմել

    Saturday, May 31st, 2014

    Հայաստանի արժութային շուկայում մայիսի 31–ի արդյունքում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մայիսի 30–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.01 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413,28 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

    ՀՆԱ-ի ծավալը I եռամսյակում ավելացել է 3.1%-ով և կազմել 750,4 մլրդ դրամ

    Saturday, May 31st, 2014

    Հայաստանի ՀՆԱ ծավալը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 750.38 դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3.1 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

    Հայաստանի արտաքին պարտքն առաջին կիսամյակում կրճատվել է 0,8%–ով` դառնալով 3.86 մլրդ դոլարի

    Saturday, May 31st, 2014

    Հայաստանի արտաքին պետական պարտքը 2014 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 0,8 տոկոսով և կազմել է 3 867.1 մլն դոլար, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

    Ռուսաստանցի ներդրողները մարտին ԱՄՆ բանկերից 13,5 մլրդ դոլար են դուրս հանել

    Saturday, May 31st, 2014

    Ռուսաստանցի ռեզիդենտները 2014 թ.–ի մարտին ամերիկյան բանկերից հանել են իրենց դեպոզիտների կեսից ավելին` 13,5 մլրդ դոլար, վկայում է ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին վիճակագրությունը։ Մարտին ԱՄՆ–ն առաջին պատժամիջոցները ներդրեց ռուս քաղաքական գործիչների և գործարարների նկատմամբ, ովքեր կապ ունեին Ղրիմի միացմանը Ռուսաստանին կամ մոտ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վտանգը, որ ԱՄՆ–ում ռուսական ներդրումները կարող են սառեցվել, ստիպել է ներդրողներին անհապաղ տեղափոխել գումարները։