Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2014
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for May 22nd, 2014

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն աճել է 0.3 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 413.5 դրամ

    Thursday, May 22nd, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 22–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0.3 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413.5 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,04 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 412,78 դրամ

    Thursday, May 22nd, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 22-ի արդյունքներով, մայիսի 21–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,04 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 412,78 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ֆինանսների նախարարությունը կոչ է անում ԿԲ–ին ավելի ճկուն և ընդլայնող դրամավարկային քաղաքականություն վարել

    Thursday, May 22nd, 2014

    Հայաստանի ֆինանսների նախարարությունը կոչ է անում Կենտրոնական բանկին ավելի ճկուն և ընդլայնող դրամավարկային քաղաքականություն վարել, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ներկայացնելով նախարարության` 2014 թվականի ԿԲ դրամավարկային քաղաքականության եզրակացությունը։

    ԼՂՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին` վերընտրվելու կապակցությամբ

    Thursday, May 22nd, 2014

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը։

    ՎԶԵԲ–ը չի պատրաստվում վերանայել Ռուսաստանում իրականացվող գործունեության ռազմավարությունը

    Thursday, May 22nd, 2014

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) չի նախատեսում վերանայել Ռուսաստանում գործունեության ռազմավարությունը, Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ԻՏԱՐ–ՏԱՍՍ–ին հայտարարել է ՎԶԵԲ–ի` Ռուսաստանում իրականացվող կորպորատիվ նախագծերի տնօրեն Լինդսի Ֆորբսը, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

    Անելիք Բանկը միացել է TANDEM Transfer վճարային համակարգին

    Thursday, May 22nd, 2014

    «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն հաճախորդներին նոր հնարավորություններ և առավել հարմար ծառայություններ մատուցելու նպատակով ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգի ցանկը` համագործակցելով TANDEM Transfer վճարային համակարգի հետ, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։