Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2014
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for May 19th, 2014

    Հայաստանի առևտրային բանկերը չեն կարող հիփոթեքային վարկեր տրամադրել` առանց կանխավճարի. ԿԲ ղեկավար

    Monday, May 19th, 2014

    Հայաստանի առևտրային բանկերը չեն կարող հիփոթեքային վարկեր տրամադրել` առանց կանխավճարի, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` երկուշաբթի ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում։

    Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերությունը վեց տարվա ընթացքում 14-15%–ից նվազել է մինչև 9-10%. ԿԲ ղեկավար

    Monday, May 19th, 2014

    Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերությունը (ROE) 2008-2014 թվականների ընթացքում 14-15%–ից նվազել է մինչև 9-10%–ով, հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

    Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի հիմնական խնդիրն է դառնալ Հայաստանի խոշորագույն համակարգաստեղծ բանկերից մեկը

    Monday, May 19th, 2014

    «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ—ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

    Հայաստանում պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալն առաջին եռամսյակում կազմել է 257,2 մլրդ դրամ

    Monday, May 19th, 2014

    Հայաստանում բոլոր տեսակի պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը 2014թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 257,16 մլրդ դրամ` 2013 թ.–ին նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14 տոկոսով, հաղորդվում է ԿԲ կայքում։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել է $3,5 մլն

    Monday, May 19th, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի մայիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 3,5 մլն. դոլրա` ապրիլի 28-ից մայիսի 8-ին գրանցված $22,25 մլն.-ի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $115,3 մլն

    Monday, May 19th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել $115,3 մլն.` 1 դոլարի դիմաց 413,07 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։