Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2014
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for May 29th, 2014

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 29–ին նվազել է 0,04 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,57 դրամ

    Thursday, May 29th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 29–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 27–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.04 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,57 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,75 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413.37 դրամ

    Thursday, May 29th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ մայիսի 29–ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մայիսի 27–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,75 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 413.37 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ֆրանսիական համալսարանն առաջին անգամ գործարկում է «Բանկային գործ և ապահովագրություն» բակալավրիատի նոր ծրագիր

    Thursday, May 29th, 2014

    Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր ուսումնական տարուց կգործարկի «Բանկային գործ և ապահովագրություն» բակալավրիատի նոր ծրագիր «Ֆինանսներ» մասնագիտացմամբ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրամի» ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան։

    Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդի գծով ծախսերն առաջին եռամսյակում ավելացել են 3.2 մլրդ դրամով

    Thursday, May 29th, 2014

    Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել 2014 թվականի առաջին եռամսյակում ավելացնել իր Պահուստային ֆոնդի` չորրորդ եռամսյակի համար նախատեսված միջոցների ծախսերը 3.2 մլրդ դրամով։

    Հայաստանը ԵԶԲ–ին 150 մլն դոլար ստանալու նոր հայտ է ներկայացրել

    Thursday, May 29th, 2014

    ՀՀ ֆինանսների նախարարությունը Եվրասիական զարգացման բանկին (ЕАБР), որպես ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչ, փոխանցել է ««Հյուսիս–հարավ» (4–րդ փուլ) ավտոճանապարհային միջանցքի շինարարություն» նախագծի բիզնես ծրագիրը, ինչպես նաև 150 մլն ԱՄՆ դոլար ստանալու հայտ, որը նախատեսված է ծրագրի ներդրումային ֆինանսավորման համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    «Ռոսիա» բանկը հաշվարկային բանկ կդառնա մեծածախ էներգաշուկայի համար

    Thursday, May 29th, 2014

    Մոտավորապես հուլիսի 16–ին Ալֆա–բանկի փոխարեն մեծածախ էներգաշուկայի համար հաշվարկային բանկ կդառնա «Ռոսիա» բանկը, որի խոշորագույն բաժնետերը Յուրի Կովալչուկն է, տեղեկացրել է «Совет рынка» ոչ կոմերցիոն գործընկերության ղեկավար Մաքսիմ Բիստրովը։