Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2014
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for May 30th, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,1 կետով և 1 դոլարի դիմաց 413,27 դրամ կազմել

    Friday, May 30th, 2014

    Հայաստանի արժութային շուկայում մայիսի 30–ի արդյունքում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մայիսի 29–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,1 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413,27 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։–0–

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 30–ին նվազել է 0,06 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,31 դրամ

    Friday, May 30th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 30–ին իրականացրած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 29–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,06 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,31 դրամ։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է համագործակցել Tandem Transfers դրամական փոխանցումների ազգային համակարգի հետ

    Friday, May 30th, 2014

    ՎՏԲ–Հայաստան բանկը համալրել է արագ դրամական փոխանցումների համակարգերի իր շարքը` միանալով Tandem Transfers առաջին ազգային համակարգին, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

    Friday, May 30th, 2014

    ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 30-ից հունիսի 2-ը մասնակցելու է Հաագայում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

    ՌԴ–ում ստեղծվում է այն բանկերի ցուցակը, որոնց հետ կկարողանան աշխատել պետական ընկերությունները

    Friday, May 30th, 2014

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆինանսների նախարարությանը և Կենտրոնական բանկին հանձնարարել է ռազմավարական ընկերությունների ֆինանսների վերահսկողության խստացման առաջարկություններ նախապատրաստել, ուրբաթ հայտնում է «Վեդոմոստի» թերթը։