Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2014
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for May 13th, 2014

    Հայաստանի ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%

    Tuesday, May 13th, 2014

    ՀՀ Կենտրոնական բանկ խորհուրդը երեքշաբթի նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

    Արմավիրի ավելի քան 120 դպրոցների աշակերտներն ազգային արժույթին նվիրված ցուցահանդես կայցելեն

    Tuesday, May 13th, 2014

    Արմավիրի մարզի ավելի քան 120 դպրոցների աշակերտները կայցելեն ազգային արժույթին և ՀՀ ԿԲ–ի գործունեությանը նվիրված ցուցահանդեսը, երեքշաբթի ցուցահանդեսի բացմանն ասել է ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 13–ին աճել է 0.12 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 414 դրամ

    Tuesday, May 13th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 13–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 12–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 414 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,14 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413,35 դրամ

    Tuesday, May 13th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 13–ի արդյունքներով, մայիսի 12–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,14 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413,35 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՎՏԲ–Հայաստան բանկի երեք հաճախորդներ ավիատոմսեր շահեցին «Հարազատներին ավելի մոտ» ակցիայի շրջանակներում

    Tuesday, May 13th, 2014

    ՎՏԲ–Հայաստան բանկի երեք հաճախորդներ երեքշաբթի տեղի ունեցած վիճակահանության ընթացքում շահեցին ավիատոմսեր «Հարազատներին ավելի մոտ» ակցիայի շրջանակներում։

    Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին ավելացել է 10,1 տոկոսով` հասնելով 363,8 հազար դրամի

    Tuesday, May 13th, 2014

    Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի փետրվարին, 2013 թ.–ի փետրվարի համեմատ, ավելացել է 10,1%–ով` հասնելով 363 809 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

    Հայաստանի բանկերի սպառողական վարկավորումը մարտին ավելացել է 6,8%–ով և 390,7 մլրդ դրամ կազմել

    Tuesday, May 13th, 2014

    Հայաստանի բանկերի սպառողական վարկավորումը մարտին, տարեսկզբի համեմատ, ավելացել է 6,8%–ով և 390,7 մլրդ դրամ կազմել, նշված է ՀՀ ԿԲ կայքում։

    ՌԴ ԿԲ–ն ուկրաինական վեց բանկի կարգադրել է հեռանալ Ղրիմից

    Tuesday, May 13th, 2014

    Ռուսաստանի բանկն ուկրաինական վեց բանկի կարգադրել է մայիսի 13–ից դադարեցնել կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի տարածքում։ Այդ որոշումն ընդունվել է վարկառուների և ավանդատուների առջև բանկային պարտավորությունները չկատարելու կապակցությամբ։