ՌԴ ԿԲ–ն հրաժարվել է S&P–ի, Fitch–ի, Moody’s–ի վարկանիշներից

19.01.2015 15:24
ՌԴ ԿԲ–ն հրաժարվել է S&P–ի, Fitch–ի, Moody’s–ի վարկանիշներից

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ–ն ուշադրություն չի դարձնելու S&P, Fitch կամ Moody’s գործակալությունների վերջին վարկանիշներին, որոնք տրվել են ռուսական տեղաբաշխողներին 2014թ.–ի մարտի 1–ից հետո, երբ Ռուսաստանը Ղրիմին ռազմական աջակցություն տրամադրեց։

S&P–ն և Fitch–ը պատրաստվում են նվազեցնել ՌԴ–ի վարկանիշը։ Ռուսական իշխանություններն այդ գնահատականները համարում եմ կողմնակալ, որոնք բարդացնում են բանկերի վարկունակության գնահատականը` ըստ ԿԲ–ի նորմատիվների, գրում է Vestifinance.ru–ն։

Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդը սահմանել է այն ամսաթվերը, որոնց դրությամբ հաշվի կառնեն ռուսական տեղաբաշխողների վարկունակության միջազգային վարկանիշները ԿԲ–ի նորմատիվային ակտերի իրականացման համար։

Եթե Ռուսաստանի բանկի նորմատիվային ակտում օգտագործվում է վարկունակության վարկանիշը, որը ներկայացվել է Standard & Poor’s, Fitch Ratings կամ Moody’s Investors Service գործակալությունների կողմից վարկային կազմակերպություններին, այլ իրավաբանական անձանց, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներին, մունիցիպալ միություններին, նրանց թողարկած արժեթղթերին, այլ ֆինանսական գործիքներին, ապա Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհրդի որոշմամբ վարկային կազմակերպությունների, նրանց թողարկած ֆինանսական գործիքների, այդ թվում նաև արժեթղթերի համար վարկանիշի ամսաթիվ է սահմանված 2014թ.–ի մարտի 1–ը, այլ անձանց համար (շրջանների, մունիցիպալ միությունների և այլնի համար)` 2014թ.–ի դեկտեմբերի 1–ը, նշվում է ԿԲ–ի հրապարակած հայտարարության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև