ՌԴ ԿԲ–ն մտածում է SWIFT–ի ազգային այլընտրանքի մասին

21.08.2014 14:34
ՌԴ ԿԲ–ն մտածում է SWIFT–ի ազգային այլընտրանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Պատժամիջոցների ֆոնին ՌԴ ԿԲ–ն սկսել է մտածել SWIFT միջբանկային հաղորդակցությունների միջազգային համակարգի այլընտրանքի մասին։ SWIFT–ը այսօր ռուսական ֆինանսական շուկայի հիմնական օպերացիոն ուղին է։ Այս մասին ասվում է ԿԲ–ի նամակում, որում բանկային հանրությանն առաջարկվում է միջբանկային հաղորդագրությունների փոխանակման ժամանակ փոխգործակցության այլընտրանքային ուղիներ կազմակերպել, գրում է Փրայմը։

Նամակն ուղղված է շուկայի մասնակիցներին օգոստոսի սկզբին` ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ–ի և ԵՄ–ի պատժամիջոցների սահմանումից մի քանի օր անց։ ԿԲ–ի փաստաթղթում ասվում է, որ ժամանակակից պայմաններում ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման միասնական ազգային ենթակառուցվածքի ստեղծումը շաղկապվում է ազգային տնտեսական անվտանգության ապահովման հարցերի հետ։ Պարբերականի` հարցման ենթարկված զրուցակիցների մեծամասնությունը համակարծիք է, որ խոսքը SWIFT միջբանկային ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման գլոբալ համակարգի այլընտրանք ստեղծելու մասին է` դրանից ռուսական բանկերի անջատվելու դեպքում։

Ներկայում SWIFT օգտագործող գրեթե բոլոր արժութային միջբանկային հաշվարկները թույլ են տալիս արտասահմանյան բանկերին ռուսական բանկերի հաճախորների մասին տեղեկության հարցում ուղարկել և, եթե ստացված տվյալները նրանց չբավարարեն, արգելափակել գործառնությունները։ Բանկիրների խոսքով, պատճառը, որ ԿԲ–ն հենց հիմա է սկսել մտահոգվել այլընտրանքային ուղիների ստեղծմամբ, պատժամիջոցների ռիսկերն են։

Փորձագետների գնահատականներով, արևմտյան վերահսկողության համար անհասանելի հաղորդակցության ուղու անցնելը մոտ մեկ տարի կպահանջի։

ԿԲ–ում հրաժարվել են մեկնաբանություններից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև