Բանկային համակարգի փորձագետները Դիլիջանում անցկացված սեմինարի ժամանակ քննարկել են ճգնաժամերի հաղթահարման մեխանիզմները

08.06.2015 15:21
Բանկային համակարգի փորձագետները Դիլիջանում անցկացված սեմինարի ժամանակ քննարկել են ճգնաժամերի հաղթահարման մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 30-ից հունիսի 7-ը կայացել է ՀՀ «Ճգնաժամի նկատմամբ պատրաստվածությունը և այն հաղթահարելու միջոցները» թեմայով տարածաշրջանային դասընթացը, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Կենտրոնական բանկի և Տորոնտոյի առաջնորդական կենտրոնի համատեղ կազմակերպած սեմինարին որին մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Չեխիայի և Հայաստանի կենտրոնական բանկերի ռիսկերի կառավարման ոլորտի ավելի քան 20 մասնագետներ:

Սեմինարի ընթացքում Տորոնտոյի առաջնորդական կենտրոնի դասախոսներ Յան Վիլլեմ վան դեր Վոսսենը և Բերրի Ջոնսթոնը ներկայացրել են ճգնաժամերի առաջացման տեսությունների, ճգնաժամային հաղորդակցման, ճգնաժամերի լուծման ռազմավարության և ծրագրերի մշակման, ճգնաժամերի հակազդեցության պլանավորման, ֆինանսական ճգնաժամի ընթացքում կենտրոնական բանկերի կողմից կիրառվող գործիքների վերաբերյալ հարցեր: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև