Անելիք Բանկը միացել է «Converse Transfer» վճարային համակարգին

08.06.2015 15:43
Անելիք Բանկը միացել է «Converse Transfer» վճարային համակարգին

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը միացել է «Converse Transfer» վճարային համակարգին, որը ֆիզիկական անձ հաճախորդներին հնարավորություն է ընձեռում, առանց բանկում հաշիվ բացելու, ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում և դեպի ԱՊՀ երկրներ։ «Converse Transfer» համակարգով դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, Անելիք բանկը, կարևորելով իր կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը, հաճախորդներին հնարավորություն է տալիս առաջարկվող բանկային պրոդուկտների տարբերակներից ընտրել տվյալ գործարքի համար առավել հարմարավետը:

«Նոր ներդրված «Converse Transfer» վճարային համակարգը թույլ է տալիս դրամական փոխանցումներ իրականացնել շատ արագ` հաշված րոպեների ընթացքում», – նշում է Մարտիրոսյանը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև ANELIK, MONEYGRAM, INTELEXPRESS, AVERS, SIGUE MONEY TRANSFER և UNISTREAM դրամական փոխանցումների համակարգերով։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև