ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Ռոսսելխոզբանկը և Գազպրոմբանկը պետական աջակցություն են խնդրում

07.08.2014 14:15

Ռոսսելխոզբանկը և Գազպրոմբանկը պետական աջակցություն են խնդրում

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գազպրոմբանկը և Ռոսսելխոզբանկը (ՌՍԽԲ) պետական աջակցություն են խնդրում պատժամիջոցների կապակցությամբ, «Վեդոմոստիին» պատմել են դաշնային երկու պաշտոնյաներն ու պետական բանկիրները։

Ֆինանսների նախարարությունը դեմ է և կարծում է, որ բանկերը պետք է հիմնավորեն օգնություն խնդրելու պատճառը։ Գազպրոմբանկին պետությունը պարտավոր չէ օգնել, քանի որ այն ոչ պետական բանկ է, բայց օգնություն է խնդրում որպես «պատժամիջոցների ենթարկված» բանկ, նախևառաջ, պետության գործողությունների պատճառով, պարզաբանել է պարբերության զրուցակիցը։

ՌՍԽԲ–ն խնդրում է շուրջ 100 մլրդ ռուբլի, պարզաբանել է պաշտոնյաներից մեկը։ Կառավարության որոշման վերջին նախագծից հետևում է, որ պետությունը կգնի ՌՍԽԲ–ի` 25 մլրդ ռուբլու արտոնյալ բաժնետոմսերը` փոխարկելով Վնեշէկոնոմբանկի վարկը։ Բացի այդ, պետբանկը հույս ունի աշնանը պետությունից լրացուցիչ թողարկման հաշվին կապիտալում 50 մլրդ ռուբլի ստանալ, հայտնում է թերթի` բանկի ղեկավարությանը մոտ աղբյուրը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ռոսսելխոզբանկը և Գազպրոմբանկը պետական աջակցություն են խնդրում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Կիպրոսը Եվրամիությունից 14 մլրդ դոլար կխնդրի «բանկերի աջակցության» համար

05.10.2012 11:35

Կիպրոսը Եվրամիությունից 14 մլրդ դոլար կխնդրի «բանկերի աջակցության» համար

Կիպրոսի կառավարությունը կդիմի Եվրամիությանը 14 մլրդ դոլար ստանալու խնդրանքով, հաղորդում է Associated Press–ը` հղում անելով իրազեկ աղբյուրին։ Փորձագետների հաշվարկներով, երկրին անհրաժեշտ է մինչև 7 մլրդ դոլար` երկրի բանկային համակարգի աջակցության համար, գրում է РБК–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կիպրոսը Եվրամիությունից 14 մլրդ դոլար կխնդրի «բանկերի աջակցության» համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀԲ-ն Բելառուսին կաջակցի տնտեսության կառուցվածքային բարեփոխումներում

27.07.2012 14:29

ՀԲ-ն Բելառուսին կաջակցի տնտեսության կառուցվածքային բարեփոխումներում

Համաշխարհային բանկը մտադիր է Բելառուսին տնտեսության կառուցվածքային բարեփոխումների հարցերով ծրագրային տեխնիկական աջակցություն ցուցաբերել, ասվում է Համաշխարհային բանկի Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի բաժնի տնօրեն Չիմյաո Ֆանի՝ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին ուղղված նամակում, հինգշաբթի հայտնել է բելառուսական կառավարության մամուլի ծառայությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀԲ-ն Բելառուսին կաջակցի տնտեսության կառուցվածքային բարեփոխումներում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 73, 6 միլիոն դոլարի ֆինանսական աջակցության տրամադրումը

30.03.2010 10:47

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 73, 6 միլիոն դոլարի ֆինանսական աջակցության տրամադրումը

Արժույթի միջազգային հիմնադրամն ավարտել է Stand-By Arrangement (SBA) ծրագրի շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի երրորդ զեկույցը և որոշում է ընդունել անհապաղ տրամադրել 485 միլիոն SDR (շուրջ 73,6 միլիոն դոլար), նշում է ԱՄՀ-ի պաշտոնական կայքը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 73, 6 միլիոն դոլարի ֆինանսական աջակցության տրամադրումը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Գերմանիան Հայաստանին 105,5 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի

16.03.2010 18:59

Գերմանիան Հայաստանին 105,5 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի

Գերմանիան առաջիկա տարիների ընթացքում Հայաստանին 105,5 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի երեքշաբթի Երևանում ստորագրված «ԳԴՀ և Հայաստանի Հանրապետության միջև 2009 – 2010թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Գերմանիան Հայաստանին 105,5 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՎԶԵԲ-ը աջակցում է հայկական ընկերությանը ավտոմատացված ֆինանսական համակարգ ներդնելու գործում

23.02.2010 14:06

ՎԶԵԲ-ը աջակցում է հայկական ընկերությանը ավտոմատացված ֆինանսական համակարգ ներդնելու գործում

ՎԶԵԲ-ը աջակցում է հայկական ընկերությանը ավտոմատացված ֆինանսական համակարգ ներդնելու գործում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ-ը աջակցում է հայկական ընկերությանը ավտոմատացված ֆինանսական համակարգ ներդնելու գործում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ