Հայաստանի արտաքին պետական պարտքը 2009 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2720,9 մլն դոլար

03.12.2009 18:24
Հայաստանի արտաքին պետական պարտքը 2009 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2720,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պետական պարտքը 2009 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2720,9 մլն դոլար (1045,6 մլրդ դրամ)։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին պետական պարտքն աճել է 77,7 տոկոսով կամ 1190 մլն դոլարով։

Պարտքի ընդհանուր գումարի 83,9 տոկոսը կամ 2282,5 մլն դոլարը կազմում է Հայաստանի կառավարության պարտքը, որն ավելացել է 2008 թվականի երրորդ եռամսյակի համեմատ 67,3 տոկոսով կամ 918,1 մլն դոլարով։ Հայաստանի Կենտրոնական բանկի պարտքն ընդհանուր պարտքում կազմել է 16 տոկոս կամ 434,8 մլն դոլարով՝ ավելանալով հաշվետու ժամանակահատվածում 168,5 տոկոսով կամ 272,9 մլն-ով։ Միաժամանակ պետպարտքի կառուցվածքում 0,1 տոկոսը կամ 3,5 մլն-ը կազմել են հատուկ ծրագրերով ստացված միջոցները։

Հայաստանի արտաքին պետական պարտքի ընդհանուր կառուցվածքում 65,5 տոկոսը (1781,4 մլն) կազմում է Հայաստանի պարտքը միջազգային ֆինանսական ընկերություններին, որը մեկ տարվա ընթացքում (2008 թվականի երրորդ եռամսյակի նկատմամբ) աճել է 43,9 տոկոսով։ Այդ թվում Հայաստանի պարտքը Համաշխարհային բանկին 2009 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 1120,2 մլն կամ 62,9 տոկոս՝ ֆինանսական կազմակերպություններին հանրապետության պարտքի ընդհանուր գումարից՝ մեկ տարվա ընթացքում աճելով 10,4 տոկոսով։

Միաժամանակ Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին կազմել է 546 մլն դոլար (20,1 տոկոս)՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 271,5 տոկոսով։ Հայաստանի պարտքը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին կազմել է 61,3 մլն՝ 2008 թվականի սեպտեմբերի 30-ին արձանագրված 57,9 տոկոսի դիմաց, իսկ Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության հիմնադրամին (ՕՊԵԿ)՝ 21,4 մլն դոլար՝ 2008 թվականի 14,9 մլն-ի դիմաց։

Վերոնշյալ վիճակագրական տեղեկատվությանը համապատասխան՝ արտաքին պետպարտքի 939,4 մլն դոլարը (կամ 34,5 տոկոսը) կազմում են երկկողմ վարկերը։ Մասնավորապես, 143,9 մլն դոլար պարտքը բաժին է ընկնում Գերմանիային, որն ավելացել է 19,6 տոկոսով։ ԱՄՆ-ի պարտքը կրճատվել է 7,2 տոկոսով՝ կազմելով 2009 թվականի սեպտեմբերի 30-ին 34,6 մլն, Ֆրանսիայինը կրճատվել է 4,94 մլն դոլարից մինչև 4,93 մլն-ի, իսկ Ճապոնիայի պարտքն ավելացել է 130,2 մլն-ից մինչև 256 մլն։

2009 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պարտքը Ռուսաստանի Դաշնությանը կազմում է 500 մլն դոլար կամ երկկողմ վարկերի 18,4 տոկոսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև