02.06.2011 14:58
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական ընդհանուր պարտքը կազմել է շուրջ 1435,9 մլրդ դրամ։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ազգային վիճակագրական ծառայությունից, Ֆինանսների նախարարության նախնական տվյալների համաձայն, ներքին պարտքը կազմել է շուրջ 185,4 մլրդ դրամ, իսկ արտաքին պարտքը՝ 1250,5 մլրդ դրամ կամ 3382,6 մլն դոլար։
Ինչպես ցույց է տալիս Հայաստանի պետական պարտքի դինամիկայի վերլուծությունը, հաշվետու ժամանակահատվածում դրամային համարժեքում պետական պարտքի չափը ավելացել է 4,1 տոկոսով (կամ 56,6 մլրդ դրամով)՝ 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի ցուցանիշի համեմատ ($1 – 376,1դրամ)։ –0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: