ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմս է տեղաբաշխել

07.10.2011 15:07
ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը ուրբաթ 1 միլիարդ դրամ ծավալով 9 շաբաթ մարման ժամկետով գանձապետական կարճաժամկետ AMGT0909C111 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձայն, ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2 011 միլիոն դրամ, որոնցից 1 939  մլն դրամը՝ մրցակցային հայտերով, որոնք ներկայացվել են դիլերների կողմից։ Գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային հայտերի ծավալը  72 մլն դրամ է կազմել:

Աճուրդին 5 դիլեր է մասնակցել: Տեղաբաշխված պարտատոմեսրի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.6967 տոկոս՝ 7.8840 տոկոս տեղաբաշխման սահմանային եկամտաբերությամբ: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 374,89 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև