Մետաղների շուկա. Դրագիի մեկնաբանությունները վատթարացրեցին ոսկու դիրքերը

21.12.2011 16:12
Մետաղների շուկա. Դրագիի մեկնաբանությունները վատթարացրեցին ոսկու դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առևտրային շաբաթվա առաջին օրը՝ դեկտեմբերի 19-ին, ոսկու արժեքն անկում ապրեց՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1583,16 ԱՄՆ դոլարի, որը ոսկու այդ օրվա նվազագույն ցուցանիշն էր:

Այս ամենի պատճառը ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիի հոռետեսական մեկնաբանություններն էին: Եվրոպական կարգավորիչի ղեկավարը կարծիք հայտնեց, որ տնտեսության հեռանկարները շրջապատված են բարձր անորոշությամբ պարտքային շուկայում պահպանվող բարդ իրավիճակի կապակցությամբ: Միաժամանակ պրն. Դրագին հայտարարեց, որ ԵԿԲ-ն պետք է բարձրացնի ֆինանսական կայունությունն առանց իր նկատմամբ վստահության կորստի, այսինքն քանակական մեղմման լիամասշտաբ ծրագրի կապակցության հույսերը կրկին չարդարացվեցին:

Այնուամենայնիվ, թանկարժեք մետաղի գնանշումը օրվա վերջում կարողացավ վերականգնել կորուստը: Արդյունքում, երկուշաբթի ոսկու արժեքը նվազեց 0,24 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1593,27 ԱՄՆ դոլարի:

Երեքշաբթի, հնարավոր է, ոսկու գնանշումը կկենտրոնանա նեղ դիապազոնում ամանորյա տոների նախաշեմին առքուվաճառքի ցածր ծավալի պայմաններում: Սակայն ոսկու արժեքի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական տվյալները: Ամերիկյան տվյալներից հարկավոր է նշել նոյեմբերին նոր հիմքերի դրման թվի փոփոխության տվյալները, իսկ եվրագոտու տվյալներից՝ դեկտեմբերին Գերմանիայում գործարար միջավայրի պայմանների IFO-ի ինդիկատորը:

Ակնկալվում է, որ IFO-ից գերմանական համաթիվը կնվազի մինչև 106, իսկ ԱՄՆ-ի տվյալները կարող են չափավոր դրական լինել, ինչը կարող է աջակցել դոլարի աճին՝ նման կերպով ճնշում գործադրելով թանկարժեք մետաղի գնանշման վրա: Երեքշաբթի ոսկու արժեքի փոփոխության ենթադրվող դիապազոնը կարող է գտնվել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1588,0 – 1608,0  ԱՄՆ դոլարի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև