Մետաղի շուկա. ոսկին շարունակում է կորցնել իր գրավչությունը

11.11.2013 14:52
Մետաղի շուկա. ոսկին շարունակում է կորցնել իր գրավչությունը

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ հինգ առևտրային օրերի սկզբին, ինչպես և ենթադրում էինք, ոսկու գները չկարողացան կայուն դինամիկա ցուցադրել, ընդ որում ժամանակի մեծ մասը դրանք նվազումով են վաճառվել։ Առաջին հերթին դա պայմանավորված էր ապաստան ակտիվների հանրաճանաչության նվազումով` հաշվի առնելով ԱՄՆ–ի տնտեսական աճի կայուն նախանշանները, երկրորդ հերթին` մետաղների շուկայում էական ազդեցություն ցուցաբերելու ընդունակ տվյալների բացակայության ֆոնին ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերով։

Օվկիանոսի մյուս կողմից զբաղվածության շուկայից ստացված ոգեշնչող նորությունները հիմնական դրայվն են դարձել շաբաթվա վերջին ոսկու վաճառքի համար` խստացնելով ԱՄՆ–ի խթանման միջոցների շարունակման վերաբերյալ մտավախությունները։ Այսպես, ԱՄՆ–ի ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակը հոկտեմբերին աճեց 204,0 հազարով` կանխատեսված 125,0 հազարի դիմաց։  ԱՄՆ–ի ՀՆԱ–ի նախնական դրական վիճակագրությունը երրորդ եռամսյակում, ինչպես նաև մինչև 25 տոկոս ԵԿԲ տոկոսադրույքի անսպասելի նվազումը, նույնպես լավատեսություն ավելացրեցին։

Արդյունքում` նախորդ շաբաթ անհավասար առուվաճառքի ընթացքում ոսկու արժեքը նվազեց 2,0 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1287,73 ԱՄՆ դոլար։

Առաջիկա շաբաթվա ընթացքում դեղին մետաղի գնանշումները հավանաբար կվաճառվեն նվազումով` հաշվի առնելով խոշորագույն համաշխարհային տնտեսությունում մակրոտնտեսական ֆոնի որոշակի բարելավումը և իր հիմնական մրցակիցների նկատմամբ ամերիկյան արժույթի աճը։ Չնայած մենք չենք բացառում առևտրային հնգօրյակի սկզբին համախմբման հնարավորությունը` հաշվի առնելով, որ երկուշաբթի` նոյեմբերի 11–ին, ԱՄՆ–ում հանգստյան օր է։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1317,0 նշանակումը։

Այդուհանդերձ, շաբաթվա հիմնական իրադարձությունը, որը կարող է ազդել ոսկու դիրքերի վրա, կդառնա Կոնգրեսում կայանալիք Ջանեթ Յելենի թեկնածության քվեարկությունը ԱՄՆ ԴՊՀ հաջորդ ղեկավարի պաշտոնի համար և ամերիկյան կարգավորիչի ներկա նախագահ Բեն Բեռնանկեի` հինգշաբթի` նոյեմբերի 14–ին, կայանալիք ելույթը։  Տիկին Յելենի թեկնածությունն արդեն վաղուց կասկածի տակ չի դրվում, սակայն ցանկացած անակնկալ կարող է զգալի շարժերի համար առիթ դառնալ։

Ընթացիկ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է ազդել նաև ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացված նախատեսված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել հոկտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխման տվյալների հրապարակմանը և նոյեմբերին արտադրված ցուցիչին, ինչպես նաև նախորդ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստների ստացման առաջնային հայտերի քանակին։ Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել հոկտեմբերին սպառողական գնաճի թվերը, երրորդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ–ի նախնական տվյալները, ինչպես նաև ԵԿԲ ամենամսյա հաշվետվության հրապարակումը։ Սպասումների համաձայն` օվկիանոսի մյուս կողմից ստացված չափավոր դրական վիճակագրությունը, ինչպես նաև եվրագոտուց ստացված թույլ տվյալները ճնշում կգործադրեն դեղին մետաղի գնանշումների վրա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում  ոսկու համար աջակցություն կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1245,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Բացի այդ, ոսկու գները շարունակում են մնալ ճնշման տակ` հաշվի առնելով, որ մետաղի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները կրճատում են իրենց երկար դիրքերի չափերը։ Այդ տվյալները վերջին շաբաթական հաշվետվության մեջ ներկայացրել է CFTC հումքային ֆյուչերսների առևտրի կոմիտեն։
Տեխնիկական վերլուծության դիրքից ոսկու գնանշումներն ընթացիկ ամսվա ընթացքում հավանաբար կվաճառվեն մեկ տրոյական ունցիայի դիմաց 1215,0 – 1348,0 ԱՄՆ դոլար միջակայքում։ Ընդ որում, միջակայքի առանցքային աջակցումից ցածր անկման հեռանկարները զգալի են, ինչը մեկ տրոյական ունցիայի դիմաց 1140,0 ԱՄՆ դոլար աջակցման մակարդակի նկատմամբ ոսկու գնանշումների նվազման լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։

Միքայել Վերդյան,  FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև