Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 63,2 մլն դոլար

18.05.2015 10:27
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 63,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 11–ից 15–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 63,2   մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 480,32 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,5 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 540,38 դրամ փոխարժեքով, և շուրջ 706,9 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 9,47 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 71,8 մլն դոլար, շուրջ 8,2 մլն եվրո և շուրջ 191,6 մլն ռուբլի` համապատասխանաբար 481,98 դրամ, 544,34 դրամ և 9,67 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի մայիսի 4–ից 10–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 37,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33,5 մլն դոլար։ (1 դոլարը` 482,9 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև